Մեր մասին

ՄԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Յուրաքանչյուրս, ժամանակ առ ժամանակ, իրեր ենք ուղարկում տարբեր երկրներում ապրող մեր հարազատներին կամ գործընկերներին։ Մենք ուղարկում և ստանում ենք փաստաթուղթ, նվեր, զարդ, հեռախոս, խմիչք, հագուստ, դեղ, պահածո և այլն։

Հաճախ ինքներս ենք ցանկանում մեկնել ինչ որ ուղղությամբ՝ երկրի ներսում կամ այլ  երկրներ, և ցանկանում ենք անել դա արագ և մատչելի։

Եվ բոլորս գիտենք թե ինչ փորձություններով ենք անցնում այդ ընթացքում։

 

Ամեն ինչ սկսվում է ԾԱՆՈԹ փնտրելուց. Սկսում ենք փնտրել տվյալ երկիր մեկնողի, կամ վերադարձողի։ Խնդիրում ենք մտերիմներին, գրում ենք սոցիալական ցանցերում։

Երբեմն՝ գտնում ենք ծանոթի, պայմանավորվում փոքրիկ ծանրոց փոխանցել, հետո ծանրոցի չափը փոխվում է՝ անհարմար վիճակում դնելով լավություն անողին։

 

Լինում է նաև այլ իրավիճակ. Անհրաժեշտ է լինում շտապ ինչ-որ փաստաթղթ ուղարկել, կամ ստանալ։ Փոստային առաքումը տևում է 15 օրից ոչ պակաս, արագ առաքումը՝ 5-7 օր։

Ճարահատյալ շտապում ենք օդանավակայան, երկաթուղային կամ ավտոկայան և սկսում խնդրել անծանոթներին։ Նույնիսկ գումար ենք առաջարկում, սակայն հիմնականում՝ մերժվում ենք։

Ի վերջո, մի կերպ, գտնում ենք մեկին, ով համաձայնում է տեղափոխել փաստաթուղթը։ Փոխանակում ենք հեռախոսահամարներ և, անհանգստությամբ սպասում ենք, մինչ մյուս օդանավակայանում հասցեատերը կստանա փաստաթուղթը։

 

Լինում է նաև այսպես. Ցանկանում ենք մեկնել գյուղ, հարևան քաղաք, կամ երկիր և չունենք սեփական փոխադրամիջոց։

Կրկին սկսում ենք փնտրել ծանոթի, ով նույնպես մեկնում է այդ ուղղությամբ և իր մեքենայում ունի ուղևորի ազատ տեղ և անվճար, կամ վճարովի կարող է տեղափոխել մեզ։

 

ՄԵՆՔ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՅՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մեր օգնությամբ՝

  • Դուք կարող եք ուղարկել ցանկացած ծավալի փաստաթուղթ, խմիչք, զարդ, ուղեբեռ։
  • Հասցեատերը կստանա դրանք աշխարհի ցանկացած կետում՝ 1-12 ժամում։
  • Դուք կարող եք մեկնել ցանկացած գյուղ, քաղաք և երկիր։
  • Առաքումներն ու մեկնումը կարժենա մինչև 50 անգամ էժան։

Այսպիսով՝

  1. Եթե մեկնում եք ճամփորդության, կամ ունեք փոխադրամիջոց և կարող եք տեղափոխել իրեր կամ քաղաքացիներ երկրի ներսում կամ երկրից դուրս, ապա լրացրեք հայտը և վաստակեք գումար։
  2. Եթե ցանկանում եք ուղարկել կամ ստանալ իրեր, կամ մեկնել ցանկացած ուղղությամբ երկրի ներսում կամ երկրից դուրս, ապա փնտրեք մեր կայքում Ձեզ հարմար տարբերակը, կամ լրացրեք հայտը։

Օգտվելու կարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։