Ինչպե՞ս օգտվել

Սիրելի օգտվող

Կլասս․ամ-ում կարող եք կատարել հետևյալ գործողությունները․

1. Ուղարկել ամեն ինչ և ամենուր - Դուք կարող եք ուղարկել փաստաթղթեր, խմիչք, զարդեր, ուղեբեռ և առհասակարակ ամեն ինչ աշխարհի ցանկացած կետ՝ Ձեր առաջարկած գնով։
Դրա համար անհրաժեշտ է սեղմել Ուղարկել | Մեկնել կոճակը և լրացնել հայտը։ 

2. Մեկնել ցանկացած ուղղությամբ և ցանկացած ժամանակ - Դուք կարող եք մեկնել ցանկացած ուղղությամբ և ցանկացած ժամանակ՝ Ձեր առաջարկած գնով։
Դրա համար անհրաժեշտ է սեղմել Ուղարկել | Մեկնել կոճակը և լրացնել հայտը։ 

4. Տեղափոխել - Եթե մեկնում եք ճամփորդության, կամ ունեք փոխադրամիջոց, ապա կարող եք տեղափոխել փաստաթղթեր, խմիչք, զարդեր, ուղեբեռ, ինչպես նաև քաղաքացիների և վաստակել գումար։
Դրա համար անհրաժեշտ է սեղմել Տեղափոխել կոճակը և լրացնել հայտը։

Ներկայացնենք մի քանի օրինակ՝
Ա) Պատկերացնենք, որ Դուք մեկնում եք Մոսկվա և Ձեր ուղեբեռը 10 կգ․ է, սակայն տոմսի արժեքում ներառված է մինչև 23 կգ․ ուղեբեռի հնարավորություն։ Դա նշանակում է, որ Դուք կարող եք օգտակար լինել մեկ այլ անձի, ով ցանկանում է իրեր ուղարկել հարազատներին։
Այսպիսով, Դուք տեղափոխում եք քաղաքացու ուղեբեռը, որն օդանավակայանում ստանում են նրա հարազատները, իսկ ուղարկող անձը վճարում է Ձեզ ծառայության համար։
Եկամուտը բազմապատկվում է, եթե ճամփորդում եք ընտանիքով, կամ ընկերներով։
Բ) Պատկերացնենք, որ Դուք ունեք մարդատար, բեռնատար ավտոմեքենա և պատրաստվում եք մեկնել հարազատների մոտ գյուղ, քաղաք՝ Ձեր երկրում կամ հարևան երկրներում։
Դուք կարող եք նախապես լրացնել ճամփորդության մանրամասները և նրանք, ովքեր նույնպես ունեն հարազատներ այդ վայրում, կամ այդ ճանապարհի միջանկյալ գյուղ/քաղաքում, և ցանկանում են ուղարկել/ստանալ իրեր, ապա կապ կհաստատեն ձեզ հետ, կփոխանցեն իրերն ու ծառայության արժեքը, իսկ նրանց հարազատները կդիմավորեն և կընդունեն իրերը։
Գ) Պատկերացնենք, որ Դուք աշխատում եք տաքսի ծառայությունում, կամ կատարում եք ուղևորափոխադրումներ Ձեր քաղաքում, միջմարզային կամ միջպետական երթուղիներում։ Դա նշանակում է, որ Դուք ունեք քաղաքացիներ և իրեր տեղափոխելու հնարավորություն, որի արդյունքում կարող եք վաստակել հավելյալ գումար։
Դրա համար անհրաժեշտ է սեղմել Տեղափոխել կոճակը և լրացնել հայտը։

3. Փնտրել - համակարգի օգնությամբ կարող եք գտնել ուղարկելու/ստանալու կամ մեկնելու ամենաարագ և ամենամատչելի տարբերակը։
Այստեղ կարող եք գտնել նաև առաջարկներ, որոնք կատարելով կվաստակեք գումար։

Ինչպե՞ս կապ հաստատել ուղարկողի, մեկնողի և տեղափոխողի հետ
Ուղարկողի, մեկնողի կամ տեղափոխողի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է սեղմել «Զանգահարել» կոճակը։ Համակարգը կառաջարկի վճարման՝ Քարտ, Իդրամ, Քսակ և SMS տարբերակներ։
Վճարում կատարելուց հետո համակարգը կցուցադրի կոնտակտները։
Եթե վճարումից առաջ լրացրել եք էլ․հասցե, ապա տվյալները կստանաք նաև նամակով։
Ուղարկողի/տեղափոխողի հետ կապ հաստատելուց հետո, կարող եք փոխանցել/ստանալ իրերը և վճարել կայքում նշված գումարին համապատասխան, կամ բանակցել ծառայության արժեքի շուրջ, եթե նշված է՝ բանակցային տարբերակը։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1) Կլասս․ամ-ն առաքումներ կատարող ընկերություն չէ։ Այն տեղեկատվական հարթակ է, որը միավորում է իրեր ուղարկողներին/տեղափոխողներին ամբողջ աշխարհում։
2) Կլասս․ամ-ը ծառայություններից չի ստանում միջնորդավճար և չի երաշխավորման/ապահովագրում ծառայությունները։ Դուք վճարում եք կայքին՝ ուղարկող/մեկնող/տեղափոխողի կոնտակտները ստանալու համար։
3) Ծառայության արժեքը վճարվում է այն անձին, ով կատարում է ծառայությունը։