Գաղտնիություն և պայմանագիր

Կլասս․ամ-ը առաքումներ կատարող ընկերություն չէ։ Այն տեղեկատվական հարթակ է, որը միավորում է իրեր ուղարկողներին, ճամփորդողներին և տեղափոխողներին։
Կլասս․ամ-ը առաքումներից չի ստանում միջնորդավճար և չի երաշխավորում կամ ապահովագրում ծառայությունները։
Դուք վճարում եք կայքին՝ ուղարկողի, մեկնողի կամ տեղափոխողի կոնտակտները ստանալու համար։


1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Ծառայություններ մատուցելու և Ծառայություններից օգտվելու համար պետք է լրացած լինի Օգտատիրոջ 18 տարին:
1.2. Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել կայք, ընտրել ծառայության տեսակը և հետևել հրահանգներին:
1.3. Լրացնելով հայտը Օգտատերը հավաստում է, որ տվյալները ճիշտ են, լրացել է իր 18 տարին:
1.4. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ճշտելու Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվության իսկությունը և առանց պարզաբանման դադարցնել ծառայությունների մատուցումը:
1.5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների լրացնելու և դրանից բխած ցանկացած հետևանքների համար:
1.6. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ արգելափակել Օգտատիրոջ հայտը, եթե Օգտատերը ա) խախտում է սույն պայմաններով սահմանված ցանկացած դրույթ, բ) Ընկերության կարծիքով Ծառայությունն օգտագործում է ոչ նպատակային և հակասում է օրենսդրական ակտերին և նորմերին:

2. Ծառայությունից օգտվելու կարգը
2.1. Օգտատերը Ծառայություններից կարող է օգտվել երկու եղանակով՝ ա) «Ուղարկող/Մեկնող», բ) «Տեղափոխող»:
2.2. Օգտվելով Ծառայություններից Օգտատերը համաձայնություն է տալիս առայն, որ ընդունում է ծառայությունների համար սահմանված կարգը, տվյալների տրամադրման/ստացման համար սահմանված վճարման ձևերն ու արժեքը:
2.3. Օգտվելով Ծառայությունից՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ՝
2.3.1. Ծառայությունից կօգտվի բացառապես անձնական օգտագործման նպատակով և դրանք չի վերավաճառի երրորդ անձանց,
2.3.2. Օգտատերը չի թույլատրի երրորդ անձանց օգտագործել կամ սպասարկել իր հայտը,
2.3.3. Օգտատերը չի օգտագործի Ծառայությունն անօրինական նպատակներով, այդ թվում՝ անօրինական իրեր ուղարկելու, տեղափոխելու, պահելու, ինչպես նաև խաբեության դրանք առևանգելու կամ գումար շորթելու և/կամ այլ՝ չարանենգ նպատակներով,
2.3.4. Օգտատերը չի օգտագործի Ծառայությունն այլ անձանց անհանգստություն պատճառելու նպատակով,
2.3.5. Օգտատերը չի լրացնի կեղծ հայտեր, չի փորձի որևէ կերպ վնասել Ծառայությանը,
2.3.6. Օգտատերը կպահպանի իրեն տրամադրված անձանց տվյալիների գաղտնիությունը, չի տրամադրի դրանք երրորդ անձի որևէ տարբերակով,
2.3.7. Օգտատերն է կրում Ծառայության օգտագործմամբ պայմանավորված հետևանքների ռիսկը (ոչ պատշաճ ծառայություն, կամ առաջացած իրավական պատասխանատվությունը և այլն):
2.4. Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Օգտատիրոջը Ծառայության մատուցումը՝ վերը նշված պայմաններից թեկուզև մեկի խախտման դեպքում:
2.5. Օգտատերը հայտը սպասարկելիս պարտավոր է՝
2.5.1. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով և ժամկետում,
3.5.2. Անհրաժեշտության դեպքում ներկայացնել ծառայության վճարմա ձևը, պայմանները, պահանջները և անհրաժեշտ այլ տեղեկատվություն,
2.5.3. Չպահանջել հավելյալ և/կամ ավելի շատ գումար, քան սահմանվել է հայտի լրացման ժամանակ,
2.5.4. Չկատարել ծառայություն, որը նշված չէ հայտում, կամ արգելված է տվյալ երկրի օրենսդրությամբ։
2.6. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Ծառայություը, եթե՝
2.6.1. Օգտատերը կատարում է ՀՀ օրենսդրությամբ և/կամ առաքվող երկրներում օրենքով արգելված որևէ գործողություն,
2.6.2. Օգտատերը ստիպում է ծառայություններից օգտվել՝ շրջանցելով սույն պայմանագրի դրույթները,
2.6.3. Օգտատերը ծառայությունը առաջարկել/մատուցել է ոչ պատշաճ, որի մասին Կայքը ստացել է դժգոհություն,
2.6.4. Օգտատերը Ծառայության իրական արժեքից բացի պահանջում է հավելյալ և/կամ պակաս գումար,
2.6.5. Իրականացրել է օգտատիրոջ իրավունքները խախտող և/կամ ոտնահարող որևէ գործողություն, որն ամրագրված չէ սույն պայմանագրում, սակայն առկա է ՀՀ կամ առաքվող երկրի օրենսդրական ակտերում,
2.6.6. Օգտատերը խախտել է սույն Պայմանագրով սահմանված որևէ այլ դրույթ:

3. Վճար և ծառայության արժեք
3.1. Կոնտակտային տվյալների տրամադրման Վճարը սահմանվում է Կայքի կողմից՝ բանկային քարտի, իդրամ, Քսակ համակարգերի և SMS միջոցով:
3.2. Ծառայության արժեքը սահմանում է Օգտատերը, որը ցուցադրվում է հայտին էջում:
3.3. Յուրաքանչյուր Օգտատեր օգտվելով Ծառայությունից պարտավորվում է ծառայություն առաջարկող և/կամ մատուցող Օգտատիրոջը վճարել ծառայության համար այն արժեքը, որը ցուցադրվում է հայտում:
3.4. Օգտվելով Ծառայություններից Օգտատերը համաձայնություն է տալիս առ այն, որ՝
3.4.1. Ընկերությունը ցանկացած պահի, առանց նախապես տեղեկացնելու, կարող է փոփոխել Ծառայությունների արժեքը, եթե Օգտատերը չարամտորեն փորձում է ներկայացնել կեղծ և/կամ անհավանական, և/կամ դեմպինգ նպատակներ հետապնդող գնառաջարկ,

4. Հեղինակային իրավունք և մտավոր սեփականություն
4.1. Ընկերությունը հարգում է հեղինակային իրավունքը կարգավորող օրենսդրական պահանջները և ակնկալում է նույնանման մոտեցում Օգտատիրոջ կողմից:
4.2. Համապատասխան հանգամանքների առկայության դեպքում Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այն Օգտատերերի հայտերի գործողությունը, որոնց կողմից կնկատվի Ընկերության և/կամ այլ Օգտատերերի հեղինակային իրավունքների խախտման դեպքեր և/կամ փորձեր:
4.3. Ընկերության Կայքի, Հավելվածի, Ծառայությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը պատկանում է Ընկերությանը:
4.4. Ընկերության անվանումը, տարբերանշանը (լոգոտիպ), ինչպես նաև Հավելվածի և Ծառայության հետ կապված ցանկացած արտադրանք հանդիսանում է Ընկերության ապրանքային նշանը:

5. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, համաճարակները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

6. Այլ պայմաններ
6.1. Սույն դրույթներից որևէ մեկի և/կամ մի քանիսի անվավերությունը չի հանգեցնում ամբողջ Պայմանագրի անվավերության:
6.2. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ և լրացումներ կատարել Պայմանագրում, որի վերաբերյալ կտեղեկացնի Կայքի միջոցով:
6.3. Պայմանագրից ծագող վեճերի նկատմամբ կիրառվում է ՀՀ և/կամ տվյալ երկրի օրենսդրությունը, իսկ վեճերը ենթակա են լուծման օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Գաղտնիություն և անվտանգություն
7.1 Ընկերությունը պարտավորվում է անել հնարավորը՝ պահպանելու համակարգում լրացված անձնական տվյալների՝ անուն, հեռախոսահամար, էլ․հասցե գաղտնիությունը և անհասանելիությունը։
7.2 Անվտանգության և գաղտնիության ապահովման ոչ մի միջոց կատարյալ չէ և չի կարող լիարժեք պաշտպանել անօրինական կամ չարանենգ ներթափանցումներից: Կայքը երաշխավորում է գործադրել իր ջանքերն առավելագույնս ապահովելու համար անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և իրավապահ մարմիններին Կայքի կողմից այդպիսի տվյալների տրամադրման անհրաժեշտության:
7.3 Օգտվելով կայքի ծառայություններից Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Կայքը, ստանալով հայտից օգտվելու հարցում, կարող է տրամադրել Տեղափոխող Օգտատիրոջ լրացրած անձնական տվյալները՝ ծառայությունից օգտվելու համար։